Գուցե դիվային ուժե՞ր կան, որոնք խոչընդոտում են լրագրողների դեմ բռնությունների բացահայտմանը․ Թագուհի Թովմասյանը քննարկում կնախաձեռնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

«Ինձ համար անակնկալ է այն, որ հետհեղափոխական Հայաստանում մենք քրեական գործերի ելքով ունենք այն վիճակը, որ ունեցել ենք նախկինում։ Ինձ համար սա անհասկանալի է, և ես առաջիկայում ԱԺ-ում կնախաձեռնեմ քննարկում, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունենում գործերի քննության մասով։ Ցանկացած մեկը, որ լրագրողի վրա ձեռք է բարձրացրել, պետք է խստագույնս պատժվի։ Ուղղակի վստահ եմ՝ քաղաքական իշխանությունը կոնկրետ հրաման չի տվել լրագրողների գործերը փակելու, դրա համար կարծում եմ՝ խնդիր ունենք ներքին տիրույթում, և պետք է ստիպենք զբաղվել լրագրողների գործերով»,- Մեդիա կենտրոնում «Էլեկտրիկ Երևան. 4 տարի անց» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում մեղավորներին մինչ օրս պատժված չլինելու հանգամանքին։

Իշխանական խմբակցության պատգամավորը համոզված է՝ եթե «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի պատասխանատուները պատժված լինեին, 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություն չէր կիրառվի։

Թագուհի Թովմասյանը անհրաժեշտ է համարում լրագրողների դեմ բռնությունների հեղինակներին պատժելը: «Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկումներ կնախաձեռնվեն ու հարցեր կուղղվեն պատասխանատու մարմիններին․ Գուցե դիվային ուժե՞ր կան, որոնք խոչընդոտում են լրագրողների դեմ բռնությունների բացահայտմանը»,- ասաց պատգամավորը։

Մանրամսները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան