Խոսքը հաշվի շարժի մասին է. Ալումյանը՝ Սեդրակ Քոչարյանի հաշվին փոխանցված 18 մլն դոլարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, որ մենք ՀՀ-ում որևէ ատյանի բողոք ներկայացնենք դատավորի ամենասանձարձակ գործողության դեմ, եթե այդ սսանձարձակ գործողությունն ուղղված է պարոն Քոչարյանի դեմ, ապա այդ դատավորին ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկի, այլ բոլոր ճանապարհներով կխրախուսեն»,- Factor.am-ի հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքել Քոչարյանի գործով դատավորի պահվածքի դեմ, ասաց նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը հունիսի 20-ին մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանության կողմի վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խաթարելուն: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու: Որոշման մասին կհայտարարվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:

Հայկ Ալումյանն ասաց՝ դատավորի դեմ որևէ բողոք ներկայացնելն անհեռանկար է. «Այն, որ բողոքարկելու ենք և սրա մասին շատ ենք խոսելու, կասկածներ թող չլինի, բայց դա, հնարավոր է, չարվի Հայաստանի առկա գործիքակազմի կիրառմամբ, այլ հնարավոր է, որ արվի միջազգային կառույցներում»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարանում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդու հաշվին 2007 թվականին 18 մլն դոլար է փոխանցվել, այն դեպքում, երբ Քոչարյանին արգելված էր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Հայկ Ալումյանին խնդրեցինք պարզաբանել այդ գումարների ծագումնաբանությունը, որովհետև դատախազն ակնարկում էր կաշառքի մասին:

«Գլխավոր դատախազն այնքան տարբեր բաներ է ասել և իրար հակասող, բացառող: Գլխավոր դատախազը, եթե նման բան է ասել, սպասեք մեկ տարի, և նա ուրիշ բան կասի, հետ գնացեք մի տարի՝ լրիվ ուրիշ բան էր ասում: Խոսքը գնում է ոչ թե հաշվի մուտքերի մասին, այլ՝ շարժի: Դա ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հաշվի մասին է, այլ Սեդրակ Քոչարյանի: Դա կապել Սիլվա Համբարձումյանի կաշառքի հաղորդագրության հետ, ընդհանրապես որևէ հիմք չունի: Սիլվա Համբարձումյանն անգամ չի ասել, որ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել: Այն անձինք, ովքեր, որ, ըստ մեղադրանքի, Սիլվա Համբարձումյանի կաշառքը պետք է փոխանցեին Քոչարյանին, նրանք էլ են ասում, որ նման բան չի եղել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան