Դատախազը չհերքեց, որ «Մարտի 1-ի» գործով հարցաքննվել են Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

«Պաշտպանության կողմը մեկ հայտարարում է, որ մենք գիտենք, թե ինչ դատական ակտ է կայացվելու, մյուս կողմից հայտարարում է՝ չգիտենք»,- Մարտի 1-ի գործով տուժողների ու դատախազության բողոքների քննությունից և դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Նա համաձայն չէ տեսակետի հետ, որ, ըստ էության, դատարանում բողոքի քննություն տեղի չունեցավ. «Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, պաշտպանական կողմի առանձին ներկայացուցիչներ հանդես են եկել պատասխաններով, որից հետո դատարանը ներկայացված միջնորդության հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որը ես էլ ձեզ նման լսել եմ»,- պատասխանեց դատախազը։

Գևորգ Բաղդասարյանին հարց ուղղվեց՝ արդյո՞ք կհաստատի փաստաբան Սեդա Սաֆարյանի տեղեկությունը, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել են նաև Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, որոնք, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի ազատության համար անձնական երաշխավորություն են ներկայացրել:

«Այդ հարցին այս պահին չեմ պատասխանի, բայց ասեմ, որ այդ հարցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ քննարկման առարկա է դարձել»,- ասաց դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան