Ոճիրը չի մաքրվի, փաստաբանն ինչքան էլ վճարվի. Քոչարյանի գործով տուժող

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմի բողոքների քննությունը։

Այսօրվա նիստին նախատեսվում է լսել պաշտպանական կողմի առարկությունները բողոքների վերաբերյալ։

Մինչ պաշտպաններին լսելը կարճ հայտարարություններ արեցին գործով տուժող ճանաչված Սուրեն Գևորգյանն ու Անդրանիկ Հարությունյանը։ Տուժող Սուրեն Գևորգյանը հայտարարեց, որ իր ամբողջ ընտանիքը 2008-ից հետո հեռացել է Հայաստանից․ « Ինձ էս օրը գցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա, մենակ ես եմ մնացել։ Ես մնացի մենակ․ 2008-ից իմ ցեղը փախավ Հայաստանից, միայն ես եմ մնացել։ Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն, ոճրագործը պետք է պատասխան տա։ Ես Հայաստանում ստրուկ եմ ապրել, իրավազուրկ, մենակ վերևում Աստված գիտի։ Նա ոչնչացրեց իմ ընտանիքը, անկախություն եմ ցանկացել, սա՞ էր իմ անկախությունը, ես մրմռում եմ։ Ինձ ջնջխված բերին տուն, գցին, կինս տեսավ, շաքար ստացավ։ Ահա էս էր իրավունք պահանջելու իմ վերջակետը, ես իմ իրավունքն էի պահանջում հայրենիքից, ընտանիքս ջնջվեց, մնացի միայնակ։ Ես Աստծուց միայն մեր ազգին փրկություն եմ խնդրում, նույն բանսարկուները ստեղ են՝ Մարտի 1-ի։ Հայաստանում գտնենք արդարադատություն, բայց մարդու խիղճը, հային Հայաստանում ոչնչացնե՞ն, ինչի՞ գա ինձ ոչնչացնի, ի՞նչ էի արել։ Ինձ ոտի տակ են գցում, պարոն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից։ Ոճիրն արդարացում չունի, ինչ ձևի փաստաբան լինի, ինչ ձևի վճարվի։ Իմ հոգին խռոված է իմ երկրում։ Իմ էրեխեն Ռոբերտ Քոչարյանի թագավորությունից ա փախել։ Նրան արժանի պատիժ»,- ասաց Գևորգյանը։

Գործով մյուս տուժող Անդրանիկ Հարությունյանն էլ նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ին դպրոցական երեխա է եղել, անցել է այդ ժամանակ փողոցով, կրակել են, ինչի հետևանքով մեկ աչքը կուրացել է։

Լիլիթ Շաբոյան