Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դատավորների աշխատավարձը դարձնել 2.5-3 միլիոն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարությունը վերջին շրջանում ամենաշատը քննադատվել է դատաիրավական համակարգի փոփոխությունների պատճառով: Այն, որ այդ համակարգը պետք է ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, և մենք դա գիտենք երկար տարիներ, սակայն ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ-ում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը բարձրացնելու մինչև 2.5-3 միլիոն դրամ, բայց դա պետք է անել մեր միջազգային դոնոր գործընկերների աջակցությամբ: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ անցյալ տարի դատավորների թափուր տեղեր շատ են եղել, սակայն հայտարարված մրցույթների ժամանակ չեն եղել պատշաճ մակարդակով հայտեր:

«Որովհետև դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, որովհետև կբռնվեն: Գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, որովհետև հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակում դա կբացահայտվի և իրենք կպատժվեն: Գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և որոշ դեպքերում մարդկանց պետք է դատապարտեն ցմահ ազատազրկման։ Հիմա եկեք հարց տանք՝ այս պայմաններում ո՞վ է ցանկանալու աշխատել դատավոր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ աշխատավարձի բարձրացման մասին խոսելիս պետք է նկատի ունենալ պրոֆեսիոնալ այն մասնագետներին, որոնք ամսական 2 միլիոն դրամով մասնավոր հատվածում իրավաբանական խորհրդատվություն են իրականացնում: