Ոստիկանությանը հավելյալ 76 միլիոն է անհրաժեշտ պարգեւավճարների համար
Քաղաքականություն
19.06.2019 | 22:04Կառավարության վաղվա նիստում կքննարկվի ոստիկանությանը լրացուցիչ 76 միլիոն դրամ տրամադրելու հարցը:
Նշյալ գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից:
Կառավարության նիստի օրակարգ ընդգրկված նախագծից տեղեկանում ենք, որ նշյալ գումարն անհրաժեշտ է ոստիկաններին պարգեւավճարներ տալու համար:
76 մլն դրամից առաջին կիսամյակում ոստիկանությանը կփոխանցվի 25 մլն 356 հազար դրամ, ինն ամսում` 50 մլն 713 հազար դրամ:
Նարեկ Կիրակոսյան