Ամեն մեկն իր արարքի համար է պատասխան տալու, այս դատավարությունը դրա վառ արտացոլումն է. գլխավոր դատախազը՝ Քոչարյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս այսօր դատարանում ելույթով հանդես եկավ։ Ասաց, որ առաջին ատյանի դատարանը փորձ է արել արդարադատությունից խուսափել. «Առաջին ատյանի դատարանին փաստարկված և մանրամասն ներկայացվել է Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը, հանցավոր սխեմա՝ առանձին փուլերով և դրանք ապացուցող դրվագներով»։

Դատախազը հարց բարձրացրեց կաշառքի մասով, ասաց՝ դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, մեղադրյալի որդու բանկային հաշվին մեծ թվով գումարներ է փոխանցվել՝ առանց որևէ հիմնավորման: «Ինչպե՞ս կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ հարց չառաջանալ, թե ինչպես կարող էր մեղադրյալը, որին արգելվում էր ձեռնարկատիրական գործունեություն կատարել, 2007 թվականից երկու տարում նրա 26-ամյա որդու հաշվին փոխանցվել 18 միլիոն դոլար»,- ասաց գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը պնդեց, որ փորձ է արվում բանակի ներգրավումը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ակտիվորեն քողարկել. «Զինվորական ավտոմեքենաների համարանիշերի, զինվորական համազգեստի տարբերանշանների փոխումը, քաղաքացիական անձանց հանդերձավորումը, դեպքից անմիջապես հետո ապացույցների փոփոխելուն ուղղված բազում ապացույցներ կան»:

Գլխավոր դատախազը դատարանին կոչ արեց չտրվել սպառնալիքներին և կայացնել արդարացի որոշում: «Ձեզ հնչում են սպառնալիքներ, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ։ Անմեղ ձևակերպումներով, որ ամեն մեկն իր արարքի համար ենթարկվելու է պատասխանատվության, մեր ենթադրությամբ՝ այլ նպատակներ են հետապնդում: Ակնհայտ է, դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արարքի համար է պատասխան տալու: Հենց այս դատավարությունը դրա վառ արտացոլումն է։ Շատ խորհրդանշական է, որ այդ արտահայտությունը կատարվում է հենց մեղադրյալի կողմից»,- ասաց դատախազը։

Արթուր Դավթյանը դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումները, որոնք իրենք որակում են ապօրինի և անօրինական. «Ստեղծված իրավիճակում միակ համաչափ խափանման միջոցը կալանավորումն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան