Քոչարյանի աջակիցների էլիտար ցույցը. նրանք թանկարժեք մեքենաներով են եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի Վերաքննիչ դատարանի բակ եկած մի խումբ քաղաքացիներ հրաժարվում են պատասխանել հարցին՝ իրենց ցույցի համար ո՞վ կամ ովքե՞ր են էլիտար պայմաններ ստեղծել: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Քոչարյանի կողմնակիցները կանգնած են թանկարժեք հովանոցների տակ, ոմանք եկել են նաև թանկարժեք մեքենաներով:

«Մենք մեզ սիրում ենք և փորձում են համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանանք այստեղ աջակցել»,- ասաց ցուցարարներից մեկը: Իսկ հարցին՝ Քոչարյանների ընտանի՞քն է նման պայմաններ ստեղծել, բացասական պատասխան տվեց:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևն Քոչարյանը չի բացառել, որ ցուցարարներին սննդով, ջրով և արևից պաշտպանող հովանոցներով իր ընկերներն են ապահովում: «Չի բացառվում, հնարավոր է»,- ասացին նրանք:

Ցուցարարներից նաև հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են այն անձինք, որոնք ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի դատարանի բակ են եկել թանկարժեք մեքենաներով, ինչին պատասխանեցին. «Ինչո՞ւ եք ներխուժում ուրիշի անձնական կյանք, Ձեզ ինչ՝ թանկարժեք է այդ մեքենան, թե՝ ոչ: Կան հստակ մարդիկ, ովքեր ցանկանում են աջակցել Ռոբերտ Քոչարյանին, և այդ մարդիկ պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի հասնեն իրենց նպատակին»:

Ցուցարարները, միաժամանակ, հերքեցին տեղեկությունները, որ գումարի դիմաց են ցույցերին մասնակցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան