Դատարանը թույլ է տվել դատական սխալ, միջնորդում ենք Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը․ դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը նախ ներկայացրեց բողոքները։ Նա ասաց, որ Առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս Դավիթ Գրիգորյանի, առանց որևէ հիմնավորում բերելու, եկել է մի համոզման, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա սահմանադրականության խնդիր։

Մանրամասն ներկայացնելով իրենց փաստարկները դատախազն անդրադարձավ նաև հիմնավոր կասկածի առկայությանը: «Առաջին ատյանի դատարանը նախագահ Քոչարյանի գործը քննելիս Դատախազության փաստարկները հիմնավոր կասկածի վերբերյալ ըստ էության չի գնահատել։ Կաշառք ստանալու մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկածը դատարանը հիմնավոր չի գտել ոչ թե դատարանում քննարկված փաստերի, այլ նույն հարցով նախկինում կայացրած դատական ակտերի հիման վրա։ Տեղին եմ համարում դատարանին իրազեկել, որ մենք նախկինում Առաջին ատյանում ինքնաբացարկ էինք ներկայացրել, որ դատավորը անկախ և անկողմնակալ չի եղել և հետևաբար նրա կողմից կայացրած ակտերը օրենքի հիման վրա կայացրած ակտեր չեն կարող լինել»,- ասաց դատախազը։

Դատախազը հայտարարեց․ «Դատարանը ուշրություն չի դարձրել սույն գործի բարդությանը, դեպքից շուրջ տասը տարի անց կատարված առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանն ուղղված դժվարությունները, ապացույցների հավաքագրման գործում վարույթն իրականացրած մարմնի ցուցաբերած ջանասիրությունը։ Բացարձակ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում առնվազն տասը մարդ զրկվել է կյանքից»։

Պետրոսյանն ընդգծեց, որ ջանքեր են գործադրվել ապացույցները կեղծելու, գործի բացահայտումը թաքցնելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան