ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կոռուպցիայի գործով ձերբակալվել է

Լուրեր

30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է: Նրան կասկածում են 2022 թվականին Կատարում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության ժամանակ կաշառք վերցելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆրանսիական Mediapart-ը:

Պաշտոնական Դոհային բազմիցս են մեղադրել ձայներ գնելու համար, սակայն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հետաքննությունը կոռուպցիայի փաստեր չի բացահայտել:

«Ազատ կասկածյալի» կարգավիճակով գործով անցնում է նաև Ելիսայան պալատի նախկին գլխավոր քարտուղար Կլոդ Գեանը:

Նշվում է, որ Պլատինին ձերբակալվել է Փարիզի Նանտեր արվարձանում՝ Դատական ոստիկանության հակակոռուպցիոն վարչության գրասենյակում:

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի գրքում նշվում է, որ 2010 թվականի դեկտեմբերին ՖԻՖԱ-ի գործկոմում Կատարի հաղթանակը Պլատինիի նկատմամբ «քաղաքական ճնշման և դավադրության համադրության արդյունք էր», իսկ 2022 թվականի Աշխարհի առաջնությունն ասիական այս երկրում անցկացնելու որոշումը նախապես էր կայացվել: Առաջնությունն ընդունելու հայտ էին ներկայացրել նաև ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան և Ավստրալիան:

Նշենք, որ Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ն գլխավորել է 2007-2015 թվականին և պաշտոնից հեռացվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի հետաքննության հետ կապված: