«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Ղարիբ Հարությունյանը:

«Այսօր ստացա ամիսներ տևած և հանրության շրջանում «աղմուկ հարուցած»  քրեական գործով վարույթի կարճման մասին որոշումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Հարությունյանը:

Նշենք, որ Ղարիբ Հարությունյանից հետո «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը Մհեր Խաչատրյանն էր, որի բողոքի հիման վրա էլ հարուցվել էր քրեական գործը։ Նա Հարությունյանին մեղադրում էր յուրացումների ու չարաշահումների մեջ՝ նշելով, որ ունի կոնկրետ փաստեր ու ապացույցներ: Ղարիբ Հարությունյանն իր հերթին Մհեր Խաչատրյանին մեղադրում էր քաղաքական պատվեր կատարելու մեջ:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սատարել էր Ղարիբ Հարությունյանին, հանդես եկել հայտարարությամբ՝ հերքելով վերջինին ուղղված մեղադրանքները և տնօրենի պաշտոնից ազատել Մհեր Խաչատրյանին։

«Տեղեկացնում ենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրենի՝ Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել»,- նշված էր հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ։

Հիմա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ղեկավարում է Գևորգ Գրիգորյանը:

Էմմա Չոբանյան