«Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրգործ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել   «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ ներկայացված տեղեկությունները Մեղրասարի ոսկու հանքավայրի  շահագործման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից հատկացվելու, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ ՀՀ անտառների ոչնչացման վերաբերյալ:

 

«Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն, որտեղ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնին հանձնարարվել է դրանում ներկայացված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով նախապատրաստել նյութեր։

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից  ՍՊ ընկերությանը հատկացվել է օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն` 7.5 տարի ժամկետով, ինչպես նաև լեռնահատկացման ակտ` 133,6 հա մակերեսով հողատարածքում  Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման համար։

 

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով, սակայն, պարզվել է, որ նշված 133,6 հա մակերեսով հողատարածքի 33,0002 հա հատվածը համադրվում է «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ին տրամադրված տարածքի հետ և ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում։

 

2017թ․ տվյալ ՍՊ ընկերության կողմից ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի   համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի,  այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին:

 

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի իրավասու  պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, չեն կատարել իրենց  ծառայողական պարտականությունները՝   թույլ տալով նշված ՍՊԸ-ին պարկի տարածքում, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ, իրականացնել ընդերքօգտագործում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին:

 

Նկատի ունենալով, որ նախապտրասված նյութերում առկա են ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրին էական վնաս հասցնելով ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով ընդերքի օգտագործան, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիզորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչություն:

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: