Քոչարյանի պաշտպանը պահանջում է քրեական գործ հարուցել Գագիկ Ջհանգիրյանի պնդումների հիման վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի՝ հունիսի 11-ին տված հարցազրույցում արտահայտած մտքերի վերաբերյալ: Այս մասին փաստաբանը տեղեկացրեց այսօր հրավիրված ասուլիսում:

«Առաջին ատյանի դատարանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու մասին հարց հնչեց, պարոն Ջհանգիրյանը 3 շատ կարևոր միտք արտահայտեց, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ է, ոչ թե պարոն Ջհանգիրյանի, այլ նրա մատնանշած հանգամանքների վերաբերյալ։ Նա ասաց, որ ՍԴ-ում դիմումի քննության ժամկետի ձգձգումը հնարավորություն է տալիս Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանին, որպեսզի իրենք իրենց սխալն ուղղեն։ Այսինքն՝ ՍԴ-ում քննության հետաձգումով նա շանս է տալիս ընդհանուր իրավասության դատարաններին՝ բեկանել Առաջին ատյանի որոշումներին։ Եթե այդպես է՝ նախապես պլանավորված, որոշված դատական ակտերի մասին է խոսքը»,- նշեց փաստաբանը:

Հայկ Ալումյանը մեջբերեց նաև Գագիկ Ջհանգիրյանի խոսքի այն հատվածը, որ Սահմանադրական դատարանն այս կազմով չի քննելու Առաջին ատյանի դատարանի դիմումը՝ փոփոխություններ են տեղի ունենալու: «Իսկ ե՞րբ կարող է ՍԴ-ում փոփոխություն տեղի ունենալ, երբ արդեն տեղեկություն կա, որ որոշ անդամներ պետք է դուրս գան, նրանց փոխարեն ուրիշ մարդիկ պիտի գան աշխատելու։ Սրանք հեռուն գնացող հայտարարություններ են։ Ակնհայտ է, որ առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքները հայտնի են պարոն Ջհանգիրյանին, ինչն այդպես պետք է չլիներ։ Այսօր իմ անունից հաղորդում է ներկայացվել»,- տեղեկացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան