Գագիկ Հարությունյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, չի կարելի թույլ տալ, որ հրաժարական տա ու գնա․Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականները վեթինգի գործողություններից խուսափելու մի տարբերակ են, սակայն փաստ է նաև այն, որ հին ԲԴԽ-ն իր գործառույթներն այլևս չէր կարող իրականացնել։

«ԲԴԽ-ն երբեք չի էլ եղել, մենք նման խորհուրդ չենք ունեցել, երբ դատավորին զանգել և հրահանգավորել են, այդ ԲԴԽ-ն դատավորին չի պաշտպանել, այլ զանգողներից մեկն էլ ինքն է եղել։ Իհարկե՛, կա անմեղության կանխավարկած, սակայն, այդ նույն ԲԴԽ նախագահը, որը հրաժարական տվեց, նա եղել է Սահմանադրական դատարանի նախագահ, որը տարիներ շարունակ հանցավոր ռեժիմի կեղծված ընտրությունները ընդունելի է համարել»,- այսօր «Հրաժարականներ՝ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ). իրավիճակի հիմքեր, հետևանքներ և ակնկալիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

Վերջինիս խոսքով՝  իր համար անընդունելի է թավիշը։ Կարապետյանցի համոզմամբ՝ հեղափոխությունը պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունը և հեղափոխությունից հետո պարագլուխները պետք է պատժվեն։

«Չի՛ կարելի թույլ տալ, որ պարզապես հրաժարական տա և հեռանա, օրինակ, Գագիկ Հարությունյանը։ Նա պետք է պատասխանատվություն կրի այս երկրում 20-30 տարի օրինականության բացակայության համար, անձնապես քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի»,-ասաց  Նինա Կարապետյանցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։