ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է գրել
Հասարակություն
13.06.2019 | 16:37Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել։
Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Արմեն Խաչատրյանը Սնանկության դատարանի դատավոր է։ Ավելի վաղ հրաժարականի դիմում էին ներկայացրել ԲԴԽ անդամներից Գևորգ Դանիելյանն ու նախագահ Գագիկ Հարությունյանը։