Մանվել Գրիգորյանի հիվանդությունների թիվը հասնում է 33-ի․ նոր հայտնաբերված հիվանդության հետևանքով անդամահատություն է սպասվում․ պաշտպան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Սիստեմատիկորեն պետական լիազոր մարմինների կողմից կատարվում են անօրինականություններ։ Եթե այժմ բարձրաձայնելուց հետո բարձրագույն իշխանությունը գնահատական չտա այդ ամենին, ապա հետևությունը լինելու է այն, որ տոտալ հաշվեհարդար է իրականացվում Մանվել Գրիգորյանի նկատմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

Գրիգորյանի պաշտպանի խոսքով՝ անօրինական քայլ է այն, որ ԱԺ նախկին պատգամավորին քաղաքացիական հիվանդանոցից «հարկադրաբար տեղափոխել են կալանվայր, ապա «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, և նա կրկին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց»։

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ երբ Մանվել Գրիգորյանին ձերբակալել-կալանավորել են, նա ունեցել է միայն երեք-չորս հիվանդություն, իսկ հիմա դրանց թիվը հասնում է 33-ի։

Նոր հիվանդությունները, պաշտպանի պնդմամբ, ձեռք են բերվել կալանքի ընթացքում․ «Նոր հայտնաբերված հիվանդության արդյունքում լինելու է անդամահատություն։ Անձի առողջութունը հասել է այդ վիճակին»։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Լիլիթ Շաբոյան