Հայաստանում արձանագրված հրդեհների գերակշիռ մասի պատճառը  մարդկային գործոնն է․ Հովհաննես Խանգելդյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանում արձանագրված հրդեհների գերակշիռ մասի պատճառը  մարդկային գործոնն է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով  ամռան ամիսներին  արձանագրված հրդեհները, ասաց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։

«Եթե հիմք վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել է բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում,  հասկանալի է, որ  պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները»,- ասաց  նա՝ կոչ անելով քաղաքացիներին շատ զգոն լինել հատկապես բնության գրկում և  չնպաստել անթույլատրելի գործողություններով հրդեհային վիճակի վատթարացմանը։

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը նաև նշեց, որ մեր քաղաքացիներն ահազանգում են «911» ծառայություն ոչ միայն դեպքերի, պատահարների դեպքում, այլ նաև կենցաղային ամենատարբեր հարցերի հետ կապված։

«Մեր ծառայությունը հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ը ընկած ժամանակահատվածում 8783 դեպք է արձանագրել, որից՝ 3852 արտակարգ բնույթի, իսկ 2869-ը՝ կենցաղային բնույթի»,- ասաց Խանգելդյանը։

Վերջնիս նաև անդրադարձավ  վերջին շրջանում հաճախակի արձանագրվող օձերի հայտնաբերման դեպքերին և նշեց, որ Հայաստանում այս տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է օձի խայթոցի 32 դեպք, արձանագրվել է մեկ մարդու մահ։

«Առավել վտանգավոր է ապրիլից հունիս ժամանակահատվածը, այսինքն՝ օձերի զուգավորման և բազմացման ժամանակը: Այս ամիսներին նրանք չափազանց ագրեսիվ են, իսկ թույնը մեծ խտություն ունի: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծանում է լեռնային տեղանք այցելելիս, գյուղատնտեսական ցանքատարածքներում և հանդերում: Իսկ, եթե օձը տուն է մտել, ապա կտրականապես արգելվում է նրա նահանջի ճանապարհները փակել և նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել այդ տարածքից և 911 հեռախոսահամարով անմիջապես փրկարարների կանչել»,-ասաց նա: