Վահագն Հարությունյանը մինչ օրս թաքնվում է, նա չի կատարել իր քրեադատավարական պարտականությունը․ դատախազ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն օրինական համարելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքի քննությունը:

Պաշտպանը նշեց, որ Մոսկվայի կլինիկական հիվանդանոցի կողմից տրված ախտորոշման համաձայն՝ Վահագն Հարությունյանը պետք է սրտի ամբողջական հետազոտության ենթարկվի և պետք է որոշվի նրան ստենտավորման ենթարկելու հարցը։

Պաշտպանը պահանջեց, որ Վերաքննիչ դատարանը բեկանի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մարտի 11-ի որոշումը, որով օրինական է համարել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը։

Պողոսյանը նաև միջնորդեց կայացնել նոր դատական ակտ և վերացնել հետախուզում հայտարարելու որոշումը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց բողոքի վերաբերյալ իր առարկությունները և նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն եզրակացության, որ Վահագն Հարությունյանը թաքնվել է և մինչ օրս էլ  թաքնվում է։

Պետրոսյանի խոաքով՝ այն հանգամանքը, որ անձը մինչ օրս իր քրեադատավարական պարտականությունը չի կատարել, օբյեկտիվ հիմք է՝ հանգելու հետևության, որ ինքը թաքնվում է: «Վահագն Հարությունյանը մինչ օրս թաքնվում է, մեր միջազգային գործընկերները տեղեկություն չեն տրամադրել նրա վերաբերյալ»,- ասաց նա։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 25-ին։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել մերժել «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի՝  նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Մինչ այդ առաջին ատյանի դատարանը երկու անգամ որոշում էր կայացրել կալանավորել Հարությունյանին, որը սակայն Վերաքննիչ ատյանը բեկանել էր։

Աղավնի Սուքիասյան