ՀՔԱ-ն ՀՀ Կառավարության կողմից մարդու իրավունքների բնագավառում օրենսդրական փոփոխությունների կատարման պարտավորությունը չկատարելու մասին հայտարարություն է տարածել

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀՔԱ-ի հայտարարությունը՝ ՀՀ Կառավարության կողմից մարդու իրավունքների բնագավառում օրենսդրական փոփոխությունների կատարման պարտավորությունը չկատարելու մասին.

2017թ. հուլիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Կառավարություն է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Օրենքի նախագիծ)՝ սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու կարգի մասին։

2017թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Կառավարության նիստի օրակարգում առաջադրված Օրենքի նախագիծը ՀՀ Կառավարության արձանագրային որոշմամբ թողնվել է առանց քննարկման, հետևյալ հիմնավորմամբ՝ «նկատի ունենալով, ՀՀ դատարանների կողմից Օրենքի նախագծի կարգավորման առարկայի քննումը, և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից սպասվող նախադեպային որոշման կայացումը»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային Վանաձորի գրասենյակի կողմից կատարված իրավական վերլուծությունը ցույց է տվել, որ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքում առկա է իրավական բաց սուտ մատնության հիմքով քրեական գործերի հարուցման և քննման ժամանակ։ Ներկայացվող օրենսդրական փոփոխությունը միտված է լրացնել այդ բացը և կարգավորել այն խնդիրները, որոնք մինչ այժմ անբաժանելի են իրավակիրառ  պրակտիկայից։

ՀՀ Կառավարության կողմից Օրենքի նախագծի քննարկումից հրաժարվելու հիմնավորումը իրավական տեսանկյունից անընդունելի է այն պատճառաբանությամբ, որ օրենսդրական բացերի լրացման և օրենսդրության փոփոխման սահմանադրաիրավական պարտավորությունը դրված է ոչ թե ՀՀ վճռաբեկ դատարանի, այլ պատգամավորների, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների և ՀՀ Կառավարության վրա, որոնք մարդու իրավունքների հարգման, ապահովման և պաշտպանության համար պետք է սահմանեն այնպիսի պայմաններ, որոնք ժանանակին կարող են իրականացվել։

Արդարացված չէ սպասել ՀՀ Վճռաբեկ դատարանի ենթադրյալ նախադեպային որոշմանը, երբ շարունակվում են խախտվել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Ավելին, հայտնի չի կարող լինել նաև այն, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի ենթադրյալ նախադեպային որոշումը լրացնելու է առկա իրավական բացը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային Վանաձորի գրասենյակը ՀՀ Կառավարության կողմից սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու կարգի մասին Օրենքի նախագիծը չընդունելու հիմնավորումը գնահատում է որպես ՀՀ Կառավարության կողմից իր սահմանադրաիրավական պարտավորության կատարումից հրաժարում, որով խախտվում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու և դատական իշխանության անկախության սկզբունքը։