ԵՊԲՀ-ի աշխատանքային գործունեության մեջ արձանագրվել են նաև դրական միտումներ, իսկ ուսումնասիրության ընթացքում վերհանված նյութը բավարար է այն Դատախազություն ուղարկելու համար․ ՊՎԾ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայությունը  ԵՊԲՀ-ում շուրջ 6 ամիս ուսումնասիրություններ է իրականացրել, որոնք ընդգրկել են  2015-2018 թվականները:

Բժշկական համալսարանում, ըստ ՊՎԾ հայտարարության, խնդիրներ են հայտնաբերվել գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում և համապատասխան տեղեկանքն ուղարկվել է Դատախազություն։

Թեմայի վերաբերյալ մի շարք խնդիրների մասին Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պետական վերահսկողական ծառայություն, որտեղից ստացված պատասխանը ներկայացնում ենք ստորև․

-Արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը նախքան հայտարարություն տարածելը տեղեկանքում արձանագրված խախտումների վերաբերյալ լսե՞լ է նաև ԵՊԲՀ-ի պարզաբանումը։

-ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որդեգրել է հնարավորինս թափանցիկ աշխատելու գործելաոճը, հետևաբար հաշվետու է հանրության առջև իր կատարած աշխատանքների համար։ ԵՊԲՀ կողմից արտահայտվելիք կարծիքը որևէ կերպ չէր կարող ազդել մեր պարզաբանման բովանդակության վրա, քանի որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական պարզաբանման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով։ Ավելին՝ տեղեկանքում առկա տեղեկատվությունն արդեն իսկ բավարար է եղել, որպեսզի այն դիտարկվի որպես հանցագործության մասին հաղորդում։

-Տարածված հաղորդագրության մեջ ասվում է 222 միլիոն գնման մասին․ կմանրամասնե՞ք, թե ինչ գնման մասին է խոսքը։

-Ուսումասիրության արդյունքում հայտնաբերված փաստական տվյալներն ավելի մանրակրկիտ տեսքով հրապարակման ենթակա չեն, քանի որ ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

 – Ուսումնասիրության արդյունքում վերհանված նյութն արդյոք բավարա՞ր էր այն Դատախազություն ուղարկելու համար։ 

-Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Ուսումնասիրության արդյունքներում վերհանված նյութը բավարար է եղել, որպեսզի տեղեկանքն ուղարկվի դատախազություն։

-ԵՊԲՀ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է, որ ՊՎԾ-ի տեղեկանքում հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները թե՛ ֆինանսական,  թե՛ կազմակերպչական, սակայն այդ մասին ՊՎԾ- տարածած հայտարարության մեջ նշված չէ․ դա տեխնիկական բացթողո՞ւմ է եղել, թե ՊՎԾ-ն արձանագրված բարելավումների մասին պարզապես չի ցանկացել հայտնել տարածված հայտարարությամբ։ 

-ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը արձանագրում է, որ ուսումնասիրության իրականացման ընթացքում ԵՊԲՀ աշխատակիցները ցուցաբերել են կառուցողական և պրոֆեսիոնալ մոտեցում։ ԵՊԲՀ-ի աշխատանքային գործունեության մեջ արձանագրվել են նաև դրական միտումներ։

Միևնույն ժամանակ, Պետական վերահսկողական ծառայությունը հույս է հայտնում, որ ցանկացած վերահսկվող օբյեկտում աշխատանքային դրական միտումները պետք է ընկալվի որպես բնականոն գործընթաց։

Աղավնի Սուքիասյան