Մանվել Գրիգորյանն ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել․ ազատամարտիկը գրություն է ուղարկել դատարան

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօր դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։

Այդ գրությամբ Իսախանյանը հայտնում է, որ Մանվել Գրիգորյանն իրեն խոշտանգել է․ «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը, եւ չգիտեմ` ինչու դատակոչի ցուցկում չկամ: Հարգելի դատարան, խնդրում եմ ինձ ներգրավվել դատակոչի ենթակա անձ տուժող: Խնդրում եմ որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ ամբողջ կյանքս կործանելու համար»։

Տեղեկացնենք, որ Իսախանյանն այն անձն է, ում շղթայված լուսանկարները վերջերս տարածվել էին համացանցում։ Ազատամարտիկի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ասաց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել Իսաանյանին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա: Իսկ մեղադրող դատախազն էլ հավելեց, որ Իսախանյանի մասով ժամանակին հաղորդում է ստացվել, և այդ մասով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:

Լիլիթ Շաբոյան