Չիշիկ խմելու կոչ արած դատավորը ՀՀ-ին պարտավորեցրել է Սերժ Սարգսյանի խնամուց ներողություն խնդրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը պնդում է, որ դատարանը սուբյեկտիվ է վարվել՝ նախարարին պարտավորեցնելով ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից։ Այսօրվա հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

«Դատարանը մեզ բավարար լծակներ չի թողել, որ պաշտպանենք մեր դիրքորոշումը հավասարության ու արդարության սկզբունքով։ Ընդ որում՝ Թորոսյանը բժշկական կենտրոնում չարաշահումների մասին հայտարարություններ անելու հիմքեր ուներ»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Երիցյանի նախագահությամբ, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարտավորեցրել նրան ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամուց:

Դատարանը պարտավորեցրել է նախարարին հաստատել իր արած հայտարարությունները, սակայն համապատասխան նյութերը քննչական մարմնի մոտ են: Վերջինը հրաժարվել է տրամադրել դրանք Թորոսյանին ու փաստաբանին՝ ելնելով քննության գաղտնիության նկատառումներից։ Երբ պաշտպանական կողմը դատարան է դիմել՝ քննությունից ապացույցները պահանջելու խնդրանքով, դատարանը մերժել է:

Փաստաբանն անհեթեթ է համարում, որ դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ոչ միայն Թորոսյանին, այլև գերատեսչությանը, որն այս դեպքում գործի հետ կապ չունի: Դատարանը մերժել է պարզաբանումներ տալու նպատակով Մինասյանին հարցաքննելու՝ փաստաբանների առաջարկը։ Փաստացի, Գյոզալյանի խոսքով, դատարանը պաշտպանական կողմին թողել է առանց սեփական դիրքորոշումը պաշտպանելու միջոցների ու մեխանիզմների։

Փաստաբանն ասաց, որ իրենք մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը, նաև քննարկվում է դատարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով Արդարադատության խորհուրդ դիմելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան