Դատարանի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ մականունը Լիսկա, դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից։

Դիմումատուն դատարանին հայտնել է, որ «Հայբիզնեսբանկի»-ի և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 07.07.2017թ. կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայամանագիրը, վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:

«Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության և Սուրիկ Խաչատրյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Դիմումատուն դատարանին հայտնել է, որ բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ, վեջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին՝ երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չեն կատարվել:

Դիմումատուն նշել է, որ 07.12.2018թ. դրությամբ Սուրիկ Խաչատրյանի պարտքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ, կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ, որից  հաշվարկված տոկոսի գումար 49.342,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս 31.681,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ 10.530,74 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Այսպիսով՝ դիմումատուն դատարանից խնդրել էր պարտապանին՝ Սուրիկ Խաչատրյանին, ճանաչել սնանկ:

Դատարանը, ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները գտել է, որ դիմումը ենթակա է բավարարման: