Ամեն ինչ անելու ենք, որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները բացահայտվեն. ՀՔԾ պետը՝ շղթայական բացահայտումների հույս ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Մարտի 1-ի գործով սպանությունների բացահայտման հետ կապված աշխատանքները շարունակվում եմ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Խոսելով Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքից, Խաչատրյանն ասաց. «Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ին քրեական գործի շրջանակներում ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և դատարանի որոշմամբ նա օրերս կալանավորվել էր:

Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ՝ Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս։

Խաչատրյանը վստահեցրեց՝ ՀՔԾ-ն ունեցել է բոլոր հիմքերը Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար։ «Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է, դրա առկայության դեպքում է միայն հնարավոր անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել։ Դատարանը խափանման միջոց կիրառելիս՝ հատկապես կալանքի դեպքում, պատասխանում է երկու հարցի՝ կալանք կիրառելու հիմնավոր պայման՝ հիմնավոր կասկած, և խափանման միջոցի հիմք՝ խուսափելու, քննությանը խոչընդոտելու հիմքերը։ Դատարանը գտել է, որ առկա է և պայմանը՝ հիմնավոր կասկածը և հիմքը, այսքանից ավելի ոչինչ չեմ ցանկանում ասել», – շեշտեց ՀՔԾ պետը։

Factor.am-ի հարցին՝ կհաջովի՞ տասը սպասնությունների հեղինակներին բացահայտել, թե՞ բարդություններ կան, ՀՔԾ պետն ասաց՝ բարդություններ կան. «Ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն», – հայտարարեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։