23 համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել. ՔԿ խոսնակ
Հասարակություն
09.06.2019 | 21:00Ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը: