«Իմ վերաբերմունքը ձեր նկատմամբ և ծրագրերի իրականացումն անմիջական կապ ունեն ձեր հավաքագրած եկամուտների հետ». Լոռու մարզպետ

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ Լոռու մարզում համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 110.0%: Մարզի համայնքների բյուջեներով 2019 թվականի տարեկան պլանի կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումն ապահովվել է 38.4%-ով, կիսամյակի պլանի նկատմամբ՝ 79.9%-ով: Այս մասին այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը:

«Սեփական եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ապահովվել են 107.0%-ով. նախորդ տարվա 811.2 մլն դրամի դիմաց հավաքագրվել է 868.2 մլն դրամ կամ ավելի է հավաքագրվել 57 մլն դրամ: Սեփական եկամուտների հավաքագրումը 5 ամսվա կտրվածքով, նախատեսված 911.1 մլն դրամի դիմաց, կազմել է 868.2 մլն դրամ կամ կատարվել է 95.3%-ով, որից հողի հարկ՝ 87.8%, գույքահարկ՝ 94.4%, գույքի վարձակալություն՝ 96%, աղբի վարձակալություն՝ 86.9%»:

Մարզում սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներում առավելապես թերացել են Ազնվաձոր, Հալավար, Շնող, Ձորագյուղ և Արջուտ համայնքները: Գույքահարկի գծով ցածր հավաքագրում ունեն Ազնվաձոր, Հալավար, Լուսաղբյուր, Անտառաշեն, Թումանյան և Արջուտ համայնքները: Հողի հարկի գծով մինչև 50% հավաքագրում են կատարել Հալավար, Փամբակ, Սարալանջ, Ջրաշեն, Շնող, Տաշիր, Մեծավան և Ձորագյուղ   համայնքները: Հողի և գույքի վարձակալության վճարների գծով մինչև 50% հավաքագրում ունեն 18 համայնքներ, իսկ Քարաձոր համայնքում ընդհանրապես գանձում չի կատարվել: Աշխատավարձի գծով էլ պարտքեր ունեն Ձորագյուղ, Անտառաշեն և Ստեփանավան համայնքները:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ համայնքներում կատարվող ծրագրերն անմիջականորեն կապված են այս ցուցանիշների հետ: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց հավաքագրումն իրականացնել ժամանակին:

«Գուցե, նախորդ տարվա համեմատ, ինչ-որ դինամիկա ունենք, բայց սա գոհացուցիչ չէ: Մենք տարին պետք է համաչափ ձևով գնանք, այսինքն՝ որևէ պատճառաբանություն, որ հիմա քիչ է, հետո կավելանա, չի ընդունվում: Փորձը ցույց է տալիս, որ այդպես էլ շարունակվում և տարին ավարտվում է: Ամեն ինչ կախված է նաև այդ գործառույթից: Իմ վերաբերմունքը ձեր նկատմամբ և ծրագրերի իրականացումն անմիջական կապ ունեն ձեր հավաքագրած եկամուտների հետ, ինչը շատ կարևոր ցուցանիշ է»:

Ղուկասյանի հանձնարարականով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը սկսել է ուսումնասիրել մարզում գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցների տարիքային շեմը և նրանց աշխատանքային գործունեությանը ներկայացվող պահանջները:

Ուսումնասիրությունների արդյուքները ցույց են տվել, որ հաստիքացուցակներում կան որոշ շեղումներ. «ՀՈԱԿ-ի մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով հստակ սահմանվում է տարիքային շեմը՝ 65 տարեկան: Բայց կան համայնքներ, որտեղ ՀՈԱԿ-ներում աշխատում են տարիքը լրացած և նույնիսկ մի քանի տարի անց մարդիկ: Առաջարկվել է, որ թերությունները շտկվեն: Մասնավորապես, գրություններ են ուղարկվել Լեռնապատ, Գուլագարակ, Գուգարք և Վանաձոր համայնքների ղեկավարներին: Բոլորից ստացել ենք պատասխաններ, մի մասում եղել է, որ արդեն իսկ կատարվել է, մյուս մասում էլ գրված է, որ կկատարվեն»,- ասաց վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը:

Նրա խոսքով՝ խախտումներ են արձանագրվել ևս 2 համայնքներում, բայց այս համայնքներ իրենք գրություն չեն ուղարկել. «Մենք որոշակի փորձ ենք կատարել, որ եթե մենք չուղարկենք, արդյո՞ք այդ գործընթացը կկատարվի, տեսնում ենք, որ համայնքապետերն այդ գործընթացի նկատմամբ անտարբեր են: Գրությունները կուղարկենք, բայց կցանկանայինք, որ դա լիներ ոչ թե գրություններով, այլ օրենքի շրջանակում»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ նշեց, որ հարցը պետք է լուծեն նշված համայնքների ղեկավարները՝ թույլ չտալով, որպեսզի ՀՈԱԿ-ներում աշխատեն թույլատրելի տարիքային շեմն անցած մասնագետները:

«Այդտեղ կան տնօրեններ՝ փոխկապակցված տարբեր մարդկանց հետ, բայց մոտեցումը բոլորի նկատմամբ նույնն է լինելու: Նախկին պաշտոնյայի հորաքույր, մայր, հայր՝ նշանակություն չունի: Ով օրենքի խախտումով է այս պահին աշխատում, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, դա համայնքի ղեկավարների գործառույթն է»,- ասաց մարզպետը:

Տաթևիկ Ղազարյան