Շամլուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով 14մլն դրամի հափշտակություն կատարելու համար

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007թ. ընկերոջը որպես վարորդ,  իսկ 2012թ. նաև եղբորը՝ որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել համայնքապետարանում:

«Վերջիններս, սակայն, մինչև 2017թ. հոկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց գործառույթային պարտականությունները: Այդ հանգամանքը թաքցնելու և նրանց ընտանիքներին լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահագրգռությունից ելնելով՝ համայնքի ղեկավարը կազմել է բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ ընկերոջ դեպքում 2007-2017թթ., իսկ եղբոր պարագայում՝ 2012-2017թթ. ժամանակահատվածներում վերջիններիս աշխատանքի հաճախելու և աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում որպես վարորդ ձևակերպված անձի անվամբ համայնքի բյուջեից չաշխատած տարիներին աշխատավարձի տեսքով անհիմն դուրս են գրվել շուրջ 8.7մլն, իսկ որպես ջրագծի հսկիչ ձևակերպված եղբոր անունով՝  ավելի քան 6.5 մլն ՀՀ դրամ գումարներ, որոնք փաստացի վատնման եղանակով հափշտակվել են համայնքի բյուջեից:

 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2019թ. փետրվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով 2 դրվագ և 314-րդ հոդվածի 1-ին մասով 2 դրվագ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

 

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումի հիման վրա 2019թ. մայիսի 30-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Շամլուղ համայնքի նախկին ղեկավար Լ. Բ.-ի նկատմամբ որոշում է կայացվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

 

Որպես կասկածյալ հարցաքննվելիս Լ.Բ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

 

2019 թվականի հունիսի 6-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և    314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 

Քրեական վարույթի ընթացքում Լ.Բ.-ն վերականգնել է համայնքին պատճառած ընդհանուր վնասից 14 մլն դրամը:

 

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, վնասի մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: