Մանիպուլյացիա՞, թե՞ իրավունքի ոտնահարում. Արարատյան մաքսատունն անսպասելի հյուր ուներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
Բոլորը

ՊԵԿ Արարատյան մաքսատունն այսօր անսպասելի հյուր ուներ։ ABC իրավաբանական կենտրոնի ղեկավարն էր լրատվամիջոցներին հիրավիրել մաքսատուն՝ խոստանալով անել կոռուպցիոն բացահայտումներ․ «Հավանաբար սև ուրբաթ է լինելու որոշ պաշտոնատար անձանց համար»,- ասաց Արա Խաչատրյանը։

Լրագրողներին ուղեկցելով Արարատյան մաքսատան վարչության պետի տեղակալ Գեղամ Սարմազյանի աշխատասենյակ՝ իրավապաշտպան ներկայացող Արա Խաչատրյանը դժգոհեց՝ բազմաթիվ են դեպքերը, երբ ավտոմեքենան մնում է գերի մաքսատանը և միայն պաշտոնյաների քմահաճույքները կատարելուց հետո են դրանք վերադառնում տիրոջ մոտ։

«Օրենքով չսահմանված կարգով գործողություններ են առաջարկում անել։ Կա մեզ մոտ հայտարարագիր, որ լրացվել է ներմուծողի կողմից՝ նշված է 37 հազար դոլարին համարժեք գումար, առաջարկել են փոփոխել էդ գումարը։ Հարցրեցինք ինչն է պատճառը, որ նման առաջարկ եք անում, ասում ա՝ վերևից բանավոր հրաման են տվել մեզ»,- նշեց Արա Խաչատրյանը։

Օրենքով չսահմանված ի՞նչ գործողություն են առաջարկել իր հաճախորդին, Արա Խաչատրյանը ներկայացրեց Գեղամ Սարմազյանի աշխատասենյակում։ Ըստ նրա՝ մաքսատանը շարունակում են աշխատել քաղաքացիներին որպես կոռուպցիոներ հայտնի աշխատակիցներ։

«Երկու վարկած ունեմ՝ կամ Դուք տեղյակ չեք ձեզ մոտ ինչ է կատարվում, կամ Դուք տեղյակ եք ու Դուք էլ եք աջակցում նման քաղաքականությանը։ Երկու դեպքում էլ ես վստահ եմ՝ ցանկացած պատասխանի դեպքում հետագա պաշտոնավարումը ձեր անիմաստ է»,- ասաց Արա Խաչատրյանը։ Ինչին ի պատասխան Գեղամ Սարմազյանը նշեց․ «Ներկայացրեք Ձեր ունեցած հիմնավորում-փաստերը իրավապահներին, եթե կբացահայտվի, որ մեզ մոտ աշխատում են կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված մաքսային ծառայողներ, մենք ուրախ կլինենք՝ նման ծառայողները ենթարկվեն խիստ պատասխանատվության, հակառակ դեպքում՝ կստացվի կեղծ մատնություն»։

Հակադարձելով՝ Արա Խաչատրյանը մաքսատան փաստաթղթային վերահսկողության բաժնի պետին հիշեցրեց երեկվա զրույցը նրա աշխատասենյակում։ Նշենք՝ որպեսզի ավտոմեքենա ձեռք բերելը էժան արժենա, վարորդները նախընտրում են արտասահմանից ներմուծել վթարվածը։ ՊԵԿ-ը փորձաքննությամբ որոշում է վնասի չափը, ապա մաքսազերծվում է 34%-ով։ Արա Ղազարյանի մատնանշած դեպքում քաղաքացու ավտոմեքենան 2014 թվականի արտադրության G դասի վթարված Մերսեդես է՝ ձեռք բերված 37000 դոլարով, փորձագետի տվյալով՝ վերականգնումը կարժենա 11 միլիոն դրամ։ Արդյունքում, ըստ նրա, ավտոմեքենայի գինը ՊԵԿ-ը հաշվարկվել է 45 000 դոլար։ Ղազարյանն ու իր վստահորդը վիճարկում են այն, որ այդ 11 միլիոնը նվազեցվի ավտոմեքենայի 64 000 դոլար արժեքից, ու այդ չափով մաքսազերծվի։ Նրանց դեպքում մերժել են նաև մեքենան մաքսազերծել ինվոյսային գնով։ Ավտոմեքենայի սեփականատերը դիմել է նաև Գանգատարկման հանձնաժողով, որը դիմումը բավարարել է մասնակի՝ տալով եզրակացություն, որ G դասի վթարված Մերսեդեսը պետք է մաքսազերծվի՝ հաշվի առնելով փորձագետի եզրակացությունը։ Արա Խաչատրյանը փաստաթղթային վերահսկողության բաժնի պետ Անդրանիկ Զաքարյանից հետքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ նա երեկ իր կաբինետում առաջարկել է փոխել հայտարարագրում նշված գումարը։ Անդրանիկ Զաքարյանը պատասխանեց․ «Մի անգամ ասել եմ, որ մերժել եմ ես, մերժման եզրակացություն եմ տվել»։

Մաքսատան ղեկավարության ու Արա Խաչատրյանի հանդիպումն այդպես էլ ավարտվեց անարդյունք։ Պաշտոնյաները իրավաբանին առաջարկեցին դիմել դատարան։ Աշխատասենյակից դուրս գալով՝  Խաչատրյանը կոչ արեց իրավապահներին՝ զբաղվել մաքսատան կոռուպցիոներ աշխատակիցներով։

«Անունը Նարեկ ա, կոնկրետ ինքն ա որոշում որ մեքենան ինչ գնով մաքսազերծվի։ Ես ունեմ հիմնավորումներ, որ քաղաքացիների համար երկակի ստանդարտներ են գործում։ Որոշ քաղաքացիների համար նույն ձևաչափով փորձագետի եզրակացությամբ նշված գումարը ամբողջությամբ է նվազեցվում, մնացած քաղաքացիների համար՝ ոչ։ Դա հիմք է հանդիսանում, որ մենք կարծենք՝ կան կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց Արա Խաչատրյանը։

Վերջում Արա Խաչատրյանը տեղեկացրեց՝ քաղաքացին մեքենան կմաքսազերծի 2000-ից 3000 դոլար ավել գնով, սակայն իրենք կփորձեն հետ բերել այդ գումարը՝ դիմելով դատարան։

Ի դեպ, Արա Խաչատրյանի՝ մաքսատուն այցի ու ներկայացրած պահանջների մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը, նշելով, որ վերջին շրջանում կիրառվում է նկատվել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից: Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: Իսկ Խաչատրյանի կողմից մատնանշված մաքսատան աշխատակից ավագ մաքսային տեսուչ Նարեկ Գևորգյանի վերաբերյալ հայտարարությունում ՊԵԿ-ը նշում է, որ նա աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և ակտիվ մասնակցություն ունի նշված մեխանիզմի բացահայտման գործում:

Ռոբերտ Անանյան