Մարտի 1-ի գործով սպանության համար Գեղամ Պետրոսյանին կալանավորելու որոշումը կբողոքարկեն․ նրա դեմ ցուցմունք է տվել Ոստիկանության սպա

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Երեկ դատարանի որոշմամբ կալանավորվեց ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը։ Նա մեղադրվում է Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։

Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը Factor.am-ին ասաց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը։ Երեկ Գևորգյանը լրագրողներին ասել էր, որ գործում վկաներից մեկը պատմել է, թե 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարը՝ այսինքն՝ մահացած Զաքար Հովհաննիսյանը, հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա․ «Վկան ցուցմունք է տալիս, ու ասում է՝ «ես տեսա՝ ուզում էր խփեր գլխին, էդ պահին կա՛մ նա պիտի խփեր նա մահանար, կա՛մ սա պիտի կրակեր»։

Պաշտպանական կողմը հրաժարվում է հայտնել Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձի անունը։ Factor.am-ի տեղեկություններով, սակայն, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի դեմ ցուցմունք տված անձը եղել է ոստիկանության սպա։

Լիլիթ Շաբոյան