Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։

«Հանդիպման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին է ներկայացրել իր աշխատանքի ուղղությունները, գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք իրականացվում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Արման Թաթոյանը դեսպանին է փոխանցել իր շնորհակալական խոսքը այս տարվա հունվար ամսին Կարագանդայում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի արագ արձագանքի համար՝ ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խնդրանքի:

Թիմուր Ուրազաևը կարևորել է Պաշտպանի դերը մարդու իրավունքների, մասնավորապես երեխաների իրավունքների պաշտպանության և իրավունքների լիարժեք իրացման տեսանկյունից՝  հրավիրելով Արման Թաթոյանին մասնակցելու 2019 թվականի աշնանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում կազմակերպվելիք երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային բարձրաստիճան համաժողովին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտել զարգացնել երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: