Ապրիլյան պատերազմը մերկացրեց բանակի խնդիրները. Աշոտյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է, մասնագիտական քննարկումներ չեն ծավալվելու, որովհետև հանձնաժողովի կարողությունները մեծ հույսեր չեն ներշնչում։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Լրագրողի դիտարկմանը, որ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ՀՀԿ-ականներին մեղադրում բանակում առկա խնդիրների համար, Աշոտյանը պատասխանեց. «Մենք կարող ենք իրար տարբեր բաներ հիշեցնել, ես կարող եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին է: Քննիչ հանձնաժողովը կարող է Քոչարյանին հրավիրել քննարկման, բայց պետք է հրավիրեն նաև Նիկոլ Փաշինյանին և ստանան պարզաբանումներ, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ Ռուսաստանն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ»:

Աշոտյանը չհերքեց՝ ապրիլյան պատերազմը մերկացրեց բանակում եղած խնդիրները, բայց չհամաձայնեց դիտարկման հետ, որ պատասխանատվություն ոչ ոք չի կրել. «Մի շարք պաշտոնանկություններ են եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան