Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու համար պաշտպանները գրավի միջնորդություն են ներկայացրել․ այսօրվա նիստը հետաձգվեց

Լուրեր

29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր քննարկում էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքը։ Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտը՝ կալանքը երկարաձգելու մասին։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը պակաս փաստաթղթեր ուներ, որոնք պետք է լրացվեին։

Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ դատական նիստը հետաձգվեց։ Այս նիստին Դատախազության կարծիքը դատարանը չի լսել։

Ի դեպ, պաշտպանական կողմը նաև գրավի միջնորդություն է ներկայացրել։ Գավի չափը, սակայն, չեն նշել։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ իրենք նորից դիմել են ՄԻԵԴ, որպես հիմք նշել են այն, որ Մանվել Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ և այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նրա առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել էր և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղաափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Լիլիթ Շաբոյան