«Հերի՛ք է շոու անեն, խաղան ժողովրդի հետ». իրավապաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Ի՞նչ է նշանակում Կառավարության նիստի ժամանակ, պետական լուրջ հարցերը թողած, զբաղվել մեկ-երկու կառույցի հարցերով: Այսօր «Բռնության և ատելության կոչերը սոցիալական ցանցերից՝ իրականություն. հետևանքները և իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ իրավապաշտպանը նշեց. «Սևազգեստ մարդիկ եղել են նախկինում։ Նախորդ հանցավոր ռեժիմների ժամանակ դա շատ ընդունված տարբերակ է եղել։ Նման հայտարարություն անելու համար վարչապետը պիտի ունենար հարյուր կամ հազար տոկոսով ստուգված ինֆորմացիա: Եթե դա ստուգված էր, ապա իրավապահ մարմինները պարտավոր էին արձագանքել»:

Կարապետյանցի խոսքով՝ նման հայտարարությունները ժողովրդի մեջ անհանգստություն են մտցնում։

«Հերիք է շոու անեն, խաղան մարդկանց նյարդերի հետ ու տպավորություն ստեղծեն, թե գործ են անում։ Հերի՛ք է, չի կարելի։ Ես լուրջ կասկածներ ունեմ՝ առհասարակ ո՞ւմ են ծառայում Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի»,- ասաց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան