Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կկալանավորվի․ դատարանը բավարարել է միջնորդությունը
Հասարակություն
07.06.2019 | 10:372008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ քաղաքացի Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կկալանավորվի։
«Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն ՀՔԾ քննիչը դատարան էր ներկայացրել երեկ։
Աղավնի Սուքիասյան