Գյումրիի «Սասստեքսում» իրավիճակը շարունակում է լարված մնալ․ դռները կրկին փակել են աշխատողների առաջ

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ։ Այսօր առավոտյան գործարանի տնօրինության հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ աշխատողները գնացել են աշխատանքի, որ իրենց առաջարկվելիք նոր աշխատանքային պայմանագրերի հետ ծանոթանան, սակայն ապարդյուն. դռները կրկին փակել են, նրանց ներս չեն թողնել։

«Գնացինք առավոտը մեր հերթական աշխատանքին, ինչպես իրենք մեզ կանչել էին, որպեսզի, իբր թե, նոր պայմանագրերին ծանոթանայինք, ստորագրեինք։ Հերթական սուտը, հերթական կեղծիքը։ Ո՛չ պայմանագիր կա, ո՛չ մարդ կա։ Նույն դռները փակ, մարդիկ՝ կանգնած»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց աշխատակցուհիներից մեկը։

Ոչ ոք չի եղել, որ պատասխանի աշխատողների հարցերին՝ կապված նոր պայմանագրերի կամ էլ աշխատանքային գրաֆիկի ու պայմանների հետ։ Մարզպետարանից միայն իրավախորհրդատուներ են եկել։

«Իրավախորհրդատուներ էին եկել մարզետարանից, խորհուրդներ էին տալիս՝ ինչ անենք, որ հօգուտ մեզ լինի և մեր իրավունքները չոտնահարեն»,- ասաց մեկ ուրիշ աշխատակցուհի։

Կարի արտադրամասի աշխատողների կարծիքով՝ տնօրինությունը, կարծես, իրենց հետ խաղ է անում ՝ ամեն անգամ սուտ խոստումներ տալով։ «Օրինակ, պարոն Ներսեսը, խոսքը գործարանի ներկայացուցիչ Ներսես Թաշչյանի մասին է , ասում է, որ մենք ձեզ ասում էինք, որ հինգշաբթի պայմանագրեր կլինեն, դուք մեզ չլսեցիք, ելաք գնացիք մարզպետարան։ Փաստորեն, այնպես է ստացվում, որ մեզ հետ դիտմամբ այսպես են վարվում․ եթե դուք այսպես եք անում, ձեր ասածը չպիտի լինի, մեր ուզածով պիտի լինի»,- վրդովված նշեց աշխատակցուհիներից մեկը։

Կարի արտադրամասի փակ դռների մոտ անօգուտ սպասելուց հետո էլ աշխատողները 4-5 հոգանոց խմբով գնացել են Շիրակի մարզպետարան և հանդիպել մարզպետ Տիգրան Պետրոսյանին։ Մարզպետը ևս չի կարողանում կապ հաստատել գործարանի տնօրինության հետ․ նույնիսկ օր ու ժամ են նշանակել, բայց տնօրինությունից ոչ ոք չի գնացել հանդիպմանը։

«Մարզպետն էլ չգիտի ինչ ասի, որովհետև չեն կարողանում գործատուին գտնել, որ գա՝ հասկանան հարցն ինչպես է լուծվելու։ Տնօրինությունից չեն ներկայանում, ոչ էլ հեռախոսազանգերին են պատասխանում։ Գործատուի հետ չեն կարողանում կապ հաստատել՝ հասկանալու համար, թե իրենց պահանջը ինչ է, և ինչպես բավարարեն մեր պահանջը», – մեզ հետ զրույցում ասաց մարզպետի հետ հանդիպմանը մասնակցած աշխատողներից մեկը՝ հավելելով, որ մարզպետը նշել է, որ թույլ չի տա իրենց իրավունքների ոտնահարում. «Մարզպետն ասաց՝ կամքը ձերն է, դուք էլի ձեր հերթական ամենօրյա աշխատանքային ժամերին գնացեք աշխատանքի, մեր իրավաբաններն էլ ձեզ կաջակցեն, խորհուրդ կտան, ինչպես վարվել»։

Մեզ հետ զրույցում կարի արտադրամասի աշխատողները նշեցին, որ վաղն առավոտյան կրկին գնալու են աշխատանքի։

Հիշեցնենք, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասը չի աշխատում։ Աշխատակիցները բողոքում են աշխատանքային անհարմար պայմաններց՝ նշելով, որ աշխատում են ստրուկի պես և պահանջում են իրենց ապրիլ ամսվա՝ 55․000 դրամ աշխատավարձի աբողջական վճարում։ «Սասստեքս» կարի արտադրամասը Գյումրիում բացվել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ներդրումներով։

Էմմա Չոբանյան