Երգի պետական թատրոնում նախկին տնօրենի՝ 42 մլն դրամի խախտումներից տեղյակ չեն, ինքն էլ երկրում չէ. նոր տնօրենի պարզաբանումը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը հաղորդում է տարածել Երգի պետական թատրոն ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի խախտումների վերաբերյալ, ըստ որի՝ նախկին տնօրեն Արթուր Ասատրյանը 1998-2019 թվականներին, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և, որոշ դեպքերում՝ նաև պայմանագրերով, ապօրինի վարձակալության է հանձնել ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են:

Արթուր Ասատրյանի յուրացրած գումարի չափը, ըստ Ոստիկանության տվյալների, շուրջ 41 մլն 780 հազար ՀՀ դրամ է:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:

Այս հարցով Factor.am-ը փորձեց կապ հաստատել Երգի պետական թատրոն ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանի հետ: Մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին:

Թատրոնի ներկայիս տնօրեն, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանը, Factor.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ նախկին տնօրենի ապօրինությունների մասին  տեղյակ չէ: «Ես նույնպես Ոստիկանության տարածած հաղորդագրությունից եմ այդ մասին իմացել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ իր տեղեկությամբ նա այս պահին երկրում չէ:

«Առողջական խնդիրներ ուներ, բուժման էր մեկնել, գուցե դեռ չի վերադարձել»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Factor.am-ը փորձեց կապվել նաև Երգի պետական թատրոն ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ, սակայն  նա նույնպես զանգերին չէր պատասխանում:

 

Նելլի Մելքոնյան