43-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:

«Նախնական տվյալներով՝  2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ:

Բացի այդ, 43 -ամյա տղամարդը, պաղպաղակով շահագրգռելով մեկ այլ մանկահասակ երեխայի, Աբովյան քաղաքում գտնվող քանդված շինության տարածքում անառակաբարո գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական  վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ:
Աբովյան քաղաքի 43-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: