Խաղաղության ինստիտուտները կոչ են արել ԵՄ-ին՝ դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունը

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Գերմանական առաջատար խաղաղության ինստիտուտները կոչ են արել Եվրամիությանը՝ վերջ դնել Թուրքիայի և նման ավտորիտար պետությունների հետ համագործակցությանը. գրում է ermenihaber-ը:

Նման կոչով են հանդես եկել Բոննի «Կոնվերսիայի միջազգային կենտրոնը» (BICC), Լայբնիցի «Խաղաղության և հակամարտության հետազոտման հեսսենյան հիմնադրամը» (HSFK), Համբուրգի «Խաղաղության ուսումնասիրությունների և անվտանգության քաղաքականության ինստիտուտը» (IFSH) և Դույսբուրգ-Էսսենի համալսարանի զարգացման և խաղաղության ինստիտուտը (INEF)։

Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարկվել է նշված կառույցների համատեղ հեղինակած «2019թ․ խաղաղության զեկույցը»։ Ի դեպ, զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 1987թ․-ից։

Զեկույցում խիստ քննադատության  է ենթարկվել փախստականների հոսքի դեմ ԵՄ-ի վարած քաղաքականությունը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ միջերկրածովյան տարածաշրջանում գործնականում անտեսվում է մարդկանց կյանքի իրավունքի պահպանման առաջնահերթությունը։

Նշվել է,  որ ԵՄ-ն աչք է փակում իր սահմանները հատել փորձող մարդկանց համար ստեղծված ստորացուցիչ վիճակի վրա և նույնիսկ իր վարած քաղաքականությամբ նպաստում է այդ վերաբերմունքի շարունակմանը։ Արձանագրվել է, որ 2000 թ․-ից հետո առնվազն 35․000 մարդ է խեղդվել Եվրոպայի սահմանների մոտ։

Հեղինակները քննադատել են նաև Թուրքիայի, Լիբիայի և Սուդանի նման ավտորիտար կառավարման համակարգով աչքի ընկնող երկրների հետ փախստականների ներհոսքի դեմ պայքարի նպատակով ԵՄ-ի համագործակցությունը։ Կոչ անելով վերջ դնել ավտորիտար և բռնատիրական պետությունների հետ համագործակցությանը՝ խաղաղության ինստիտուտները զգուշացրել են այդ համագործակցության հնարավոր ռիսկերի մասին։

Մասնավորապես ընդգծվել է, որ ավտորիտար ռեժիմների հետ համագործակցության արդյունքում այդ երկրներում կարող են արգելակել ժողովրդավարական գործընթացները, ինչը կարող է հանգեցնել նոր ճգնաժամերի և գաղթի նոր ալիքների առաջացմանը։