Մենք մի մասով վստահում ենք իրավապահներին, մի մասով` ոչ. Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

«Լուսավոր Հայաստանը» որևէ կերպ չի մեկնաբանի Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և ձերբակալությունը: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին առաջադրվել է Մարտի 1-ի զոհ Զաքար Հովհաննիսյանի սպանությունն իրականացնելու մեղադրանք:

«Այն անձինք, որոնք իրականում նման արարքներ կատարել են և առկա է բավարար ապացուցողական զանգված, որ նրանց մեղքն ինչ-որ առիթով ապացուցվում է, այդ անձինք, բնականաբար, պետք է ներգրավվեն գործում որպես մեղադրյալ, հետագայում՝ նաև ամբաստանյալ, եթե դատարանը որոշի, որ նրանք կատարել են նման հանցագործություն, ապա նրանք պետք է դատապարտվեն օրենքի տառին համապատասխան»,- ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Տարոն Սիմոնյանը համոզված է, որ այդ օրերին իրավապահ համակարգում աշխատած գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ներգրավեն գործում այս կամ այն կարգավիճակով. «Կարծում եմ՝ նրանք պետք է ունենան այնպիսի տեղեկատվություն, որն օգտակար կլինի գործի անաչառ և բազմակողմանի լուծմանը»։

Անդրադառնալով քննչական մարմինների հանդեպ ընդդիմության վստահությանը, պարոն Սիմոնյանն ասաց. «Մենք մի մասով վստահում ենք իրավապահներին, մի մասով՝ ոչ։ Ինչպիսին հանրության վստահությունն է իրավապահ համակարգի նկատմամբ, մենք էլ այդ հանրության մի մասն ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: