Անգամ մենք մեզ չենք կարող գաղտնալսել. ԱԱԾ տնօրենը՝ հայտնի գաղտնալսումից հետո կատարված աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում հարց հղեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ արդյո՞ք գաղտնալսման վտանգը վերացված է, բացահայտվե՞լ են ՀՔԾ պետին, ԱԱԾ տնօրենին և վարչապետին գաղտնալսած ու ձայնագրությունները հրապարակած անձինք։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ այդ մասին շատ է խոսվել, գործի բացահայտման մասին մեկնաբանություններ տալուց, ասաց, զերծ կմնա, քանի որ դրանով զբաղվում է Քննչական կոմիտեն. «Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովումը գրեթե անհնար է: Մեզ բոլորիս հայտնի են տասնյակ ու հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ-շատ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ և այլն, և այլն: Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չի բարձրաձայնվել»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ հիմա մշակվել է մի հավելված, որը զերծ կպահի գաղտնալսումներից:

«Այն ամբողջությամբ հայկական արտադրանք է, սերվերը գտնվում է ԱԱԾ շենքում: Շատ մասնագետներ արդեն պնդում են, որ անհնար է այդ ծրագիրը շրջանցել և գաղտնալսում իրականացնել։ Նույնիսկ եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, չենք կարող»,- նշեց ԱԱԾ ղեկավարը:

Վանեցյանը հավելեց, որ այդ հավելվածի աշխատանքային անունն ԱԱԾ է:

Մանրամասները՝ տեսանյութում։