Օրենքով ԲԴԽ-ն լուծարելու հնարավորություն չեմ տեսնում․ Արտակ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր չի առաջացնում։ Այս մասին նախարարը հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ սահմանադրական այդպիսի արգելք չէր կարող լինել, որովհետև այն կհակասեր մարդու իրավունքներին»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է հնչած տեսակետներին, որ Վահե Գրիգորյանին առաջադրումը ճնշում էր նախագահի ինստիտուտի վրա, նախարարը հակադարձեց. «Ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ՝ տարբեր դրսևորումներով, և այն փափուկ է ու իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնահատվում է առաջադրված թեկնածուներին դեմ քվեարկելը»։

Factor.am-ը Արտակ Զեյնալյանից նաև հետաքրքրվեց՝ ԲԴԽ-ն ինչ-որ կերպ լուծարելու իրավական հիմքեր կա՞ն, օրենքը նման հնարավորություն տալի՞ս է: «Օրենքով նման լուծարման հնարավորություն չեմ տեսնում: Օրենսդրական նման հիմք չկա»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան