Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով
Քաղաքականություն
04.06.2019 | 14:54Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ օրերս Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանից։
«ՀՔԾ Մարտի 1-ի քրգործի շրջանակներում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակում»,-ի պատասխան հարցի, արդյոք ԲՀԿ առաջնորդը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով, ասաց Մարինա Օհանջանյանը։
Աղավնի Սուքիասյան