Պաշտպանը պնդում է՝ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում. նիստն ընդմիջվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել: Նրան քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Փաստաբանների պնդմամբ՝ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Նիստին ամբաստանյալներից միայն Նազիկ Ամիրյանն էր ներկայացել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ ինքը փաստաթուղթ չի ստացել Գրիգորյանի վատառողջ լինելու վերաբերյալ: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է մնալ «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան տեղափոխել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ տեսնելով, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, նրա կամքին հակառակ, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ պաշտպաններին մի քանի ժամ արգելել են տեսակցել նրան:

Մեղադրող Վահե Դոլմազյանն ի պատասխան Գրիգորյանի պաշտպանների ասաց, որ անձը չէ, որ պետք է որոշի, թե որ ՔԿՀ-ում պետք է գտնվի, դրա համար գործող մարմին կա, իսկ տեսակցությունների արգելքի մասին էլ ասաց, որ դրանց համար հատուկ ժամ կա:

Դատավորի որոշմամբ նիստը կես ժամով ընդմիջվեց, Գրիգորյանի վատառողջ լինելու վերաբերյալ փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Լիլիթ Շաբոյան