Եթե անհրաժեշտություն լինի, քննիչ հանձնաժողովի նիստին նաև Սերժ Սարգսյանը կհրավիրվի. «Իմ քայլի» պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին, հնարավոր է, հրավիրեն նաև Հայաստանի երրորդ նախագահ, այն ժամանակ բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին։

«Որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունենք՝ անկախ նրանից՝ ներկա՞, թե՞ նախկին պաշտոնյա է: Քննելու ենք բոլոր գործընթացները, և եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք»,- ասաց Կարապետյանը։

Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները կսկսի, եթե աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն կառաջանա լսել այս կամ այն պաշտոնյային, իրենց կողմից որևէ կաշկանդվածություն չի լինի։

Իշխանական պատգամավորը վստահեցրեց՝ քննիչ հանձնաժողովն ունի իրավունք նրանց հրավիրելու, եթե անգամ նախկին պաշտոնյա են. «Այդ մարդիկ նախկինում պաշտոններ են զբաղեցրել։ Մենք չենք կարող անմեղության կանխավարկած խախտել և ասել, որ մարդիկ ունեն մեղավորություն, բայց եթե անհրաժեշտություն առաջանա լսել որևէ մեկին, կարծում եմ՝ խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ստեղծված այս հանձնաժողովն այսօր կանցկացնի առաջին նիստը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան