18 անձի մեղադրանքներ են առաջադրվել . «Հայանտառ»-ում կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների և ապօրինի ծառահատումների դեպքով քրգործ է հարուցվել 

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

ՀՀ գլխավոր դաըախազությունից տեղեկացնում են, որ «Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 17 անձ:

«Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով  2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության անտառային տարածքներում անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության կողմից իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել անտառապետերի, պահաբաժինների ղեկավար անձնակազմի և անտառահատումներ կատարող անձանց միջև հանցավոր համաձայնության արդյունքում: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ծառահատումները կատարվել են Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առուվաճառքով զբաղվող անձանց կողմից: Նախնական համաձայանության գալով հիմնականում անտառապետերի հետ` նրանց կամ անտառտնտեսության աշխատակիցների կողմից ներգրավված բանվորների միջոցով իրականացվել են ապօրինի ծառահատումները: Անտառապետերի կողմից նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնաճյուղի տնօրենի և տվյալ պահաբաժնի անտառապահի հետ: Բացի այդ՝ պարզվել է, որ ապօրինի ծառահատումների մի մասը կատարվել է նաև պահաբաժնի անտառապահների կողմից:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Հայանտառ ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության անտառային տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև տվյալ անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված մի շարք հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ են ներգարվվել 18 անձ: Այդ թվում՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի 1 պետական տեսուչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի 3 մասնագետ, անտառտնտեսության 2 տնօրեն, 2 անտառապետ, 4 անտառապահ, փայտանյութի առքուվաճառքով զբաղվող և ծառահատում իրականացնող 6 անձ: Նրանցից 9-ին առաջադրվել են մեղադրանքներ ապօրինի ծառահատումներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով վնաս հասցնելու, իսկ մյուսներին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ կատարելու, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդությունների համար:

Պարզվել է, որ հիշյալ անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 101.438.250 ՀՀ դրամի վնաս, որից կամովին վերականգնվել է մոտ 4 մլն դրամը:

Շարունակվող նախաքննության ընթացքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: