Մենք այսօր գտնվում ենք սահմանադրականության խոր ճգնաժամի մեջ․ Վարդան Այվազյան

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

«Մենք այսօր գտնվում ենք սահմանադրականության խոր ճգնաժամի մեջ, ոչ թե Սահմանադրության, այլ սահմանադրականության ճգնաժամի։ Սա նշանակում է, որ մեր գործող Սահմանադրությունը, ըստ էության, չի համապատասխանում իրական Սահմանադրության չափանիշներին, որն էլ իր հերթին բխեցնում է մնացած ավելի ցածր մակարդակի հակամարտություններ։ Այս ճգնաժամի հետևանքով մենք ունենք քաղցկեղածին ուռուցք և մեր առջև խնդիր ենք դրել բուժելու այն՝ ի դեմս դատական համակարգի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Սահմանադրագետը հարց է բարձրացնում, թե դատավորներին վեթինգի ենթարկողների գործողությունների իրավաչափությունը ո՞վ է ստուգելու․ «Մենք ունենում ենք փակ շրջափուլ, որտեղ գործելու է հավի ու ձվի պատմությունը»։

Վարդան Այվազյանի կարծիքով՝ դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլերը «հեքիմային» են, որը հղի է տարբեր վտանգներով․ «Առաջին հերթին դրանից տուժելու է մեր երկրի արտաքին վարկանիշը, որի արդյունքում մենք կարող ենք տեսնել շատ ու շատ պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերից հետո այլ պետություններ նրանց տալիս են որակումներ, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են, տալիս են քաղաքական ապաստաններ, ներկայացնում են նրանց որպես քաղհալածյալներ, սա անգրագետ մոտեցման արդյունք է»։

Այվազյանը դատական համակարգը առողջացնելու իր մեթոդն է առաջարկում․ «Որևէ գործողություն չպետք է դուրս լինի սահմանադրական և իրավական կարգավորման շրջանակներից։ Այս տեսանկյունից և՛ անցքումային արդարադատությունը, և՛ վեթինգը մեր գործող իրավակարգավորումների շրջանակներում չեն կարող կենսունակ լինել»։

Նա առաջարկում է դատավորներին վերանշանակման հնարավորություն տալ, ինչը կհանգեցնի համակարգի ինքնամաքրման։

Լիլիթ Շաբոյան