Ոստիկանները հայտնաբերել են նորածնին ջրատարը նետած մորը

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:

«Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին՝ նետել է ջրատարը:

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում: