Վատ ավանդույթ է ձևավորվել. լրագրողների գործունեության հերթական օրենսդրական արգելքը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2016թ. վերջին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` լրագրողները հանձնաժողովների նիստերին կարող են ներկա գտնվել միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:  Նա այսօր իր ղեկավարած հանձնաժողովի նիստի մեկնարկին ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորել էր դուրս գալ նիստերի դահլիճից և հանձնաժողովի աշխատանքներին հետևել խորհրդարանի միջանցքներից՝ ուղիղ հեռարձակմամբ:

«Այսուհետ հանձնաժողովի նիստերն օնլայն հեռարձակվելու են, կարող եք նստել, նայել: Ես այս ընթացքում իմ այդ իրավունքից չեմ օգտվել: Լրագրողների ներկայությունը խոչընդոտ է նաև պատգամավորի համար, որ իր գլխի վերևը կանգնած են, մեր դահլիճները մեծ չեն»,- իր որոշումը հիմնավորեց Թովմասյանը:

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ևս կարծում է, որ Հրայր Թովմասյանի առաջարկը տեղավորվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի մեջ: Պատգամավորն, այդուհանդերձ, նշեց. «Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ լրատվամիջոցները հնարավորություն ունենան մասնակցել հանձնաժողովի նիստերին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում է հատուկ հարց, որին պետք է ներկա լինեն միայն պատգամավորները»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» նոր օրենքի համաձայն ՝ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում: Նախկին օրենքով, սակայն, նման սահմանափակում չի եղել՝ բացառությամբ հանձնաժողովի փակ նիստերի: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համար այս փոփոխությունը մտահոգիչ է:

«Մեզանում արդեն բազմաթիվ օրինակներ կան, որ ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխություններն իրականացնում են առանց քննարկման: Գաղտնի մթնոլորտ է, կարծես թե,  ստեղծվել նմանատիպ օրենսդրական փոփոխությունների առումով: Նաև դա է պատճառը, որ լրագրողներն այսօր անակնկալի են եկել, երբ նրանց դուրս են հրավիրել այդ հանձնաժողովի նիստի դահլիճից, նրանք տեղյակ չեն եղել, որ այդպիսի սահմանափակում կա»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ այդ սահմանափակումը բարդություններ է ստեղծելու լրագրողներին համար:

Նշենք, որ երեկ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակման ընթացքում նկատելի էին տեխնիկական խնդիրներ, այն պարբերաբար անջատվում էր , ապա կրկին միացվում: Աշոտ Մելիքյանը նկատեց՝ այդ պարագայում հանձնաժողովի նախագահը պարտավոր է որակյալ հեռարձակում ապահովել, այլապես կստացվի, որ լրատվամիջոցների համար ադեկվատ պայմաններ ստեղծված չեն: «Ես կարծում եմ, ոչ անհրաժեշտ սահմանափակումներ են մտցվել, որոնք չեն նպաստի Ազգային ժողովի հանձնաժողովների աշխատանքների լուսաբանմանը: Վատ ավանդույթ է ձևավորվել, ծածուկ, առանց ավելորդ լարվածության և իրենց հարմար ձևակերպումներով փոփոխություններ են իրականացնում: Հետընթաց է արձանագրվում և՛ օրենքների որակի առումով, և՛ աշխատաոճի առումով»,- եզրափակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Շողիկ Գալստյան