Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ քրեական դատարան

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հունիսի 3-ին կդիմի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ցանկանում է մանրամասն տեղեկություններ ստանան, թե ինչպես է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ դատախազության երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին:

«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ երեք բողոք է ներկայացվել, դրանցից մեկը տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքն է, երկուսը դատախազությանը: Երկու տարբեր դատական ակտ է բողոքարկված և դատավորները, որոնց մակագրվում են գործերը՝ ընտրվում են պատահականության սկզբունքով՝ համակարգչի միջոցով: Մեզ համար տարօրինակ է այն փաստը, որ դատախազության երկու բողոքն էլ հայտնվել է նույն դատավորի մոտ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: