Դատաիրավական բարեփոխումների ընթացքում բացառվելու է որևէ խտրական վերաբերմունք. ԲԴԽ-ն հանդիպել է ԵԽ պատվիրակության հետ

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացնում են, որ ԲԴԽ-ում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը:  Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն պարոնայք Քրիստոս Ջիակումոպուլոսը,  Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը,  Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Քաղաքական հարցերով տնօրինության քաղաքական խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար տիկին Հաննե Յունկերը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան և Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ տիկին Լիլիթ Դանեղյանը:

«Քննարկման նյութի առանցքային հարցադրումներն էին դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները:

Կողմերն ընդգծեցին բարեփոխումների գործընթացը բացառապես Սահմանադրության դրույթներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ երաշխավորելու անհրաժեշտությունը: Առանձնացվեց այն խնդիրը, որ բարեփոխումների ընթացքում հատուկ պետք է ուշադրության կենտրոնում պահել դատական իշխանության անկախության, որպես մարդու արդար դատաքննության իրավունքի երաշխիքի հիմնադրույթը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհրդում անցած մեկ տարվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել արդարադատության արմատական բարելավմանը միտված հայեցակարգ, համակարգված կերպով բացահայտվել են բոլոր հիմնախնդիրները և նախանշվել են դրանց հաղթահարման վեկտորները: Հատուկ ընդգծվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի աջակցելու է երկրում սկիզբ առած նախաձեռնություններին և ակնկալում է այդ գործընթացների մեջ նաև դատավորների անհրաժեշտ ներգրավվածությունը:

Կողմերը միակարծիք էին, որ բարեփոխումների արդյունքում բացառվելու է որևէ խտրական վերաբերմունք, այն իրագործվելու է միայն հստակ ու արդարացի չափանիշների հենքով, իսկ արդյունքում բարելավվելու է դատավորների սոցիալական և նյութական ապահովվածությունը, ամրապնդվելու են դատական իշխանության անկախության հիմքերը և բացառվելու են կոռուպցիոն ռիսկերը»,- ասված է հաղորդագրությունում: